Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի նախագահները:
Օրակարգում է տնտեսական, իրավապահ, ռազմական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել 2 տասնյակից ավելի փաստաթղթեր:
Որոշ հարցեր երկրների ղեկավարները քննարկել են աշխատանքային միջավայրից դուրս: