Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Սա ԿԳ նախկին նախարարներ Աշոտյանի, Լևոն Մկրտչյանի ու մնացած նախկինների «պահած» դպրոցն է». Մկրտիչ Իսրայելյան

20:15, շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ.
«Սա ԿԳ նախկին նախարարներ Աշոտյանի, Լևոն Մկրտչյանի ու մնացած նախկինների «պահած» դպրոցն է». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն անդրադարձլ է համացանցում լայն արձագանք ստացած լուսանկարին` գրելով.

«Էս նկարը գրեթե բոլորը տարածեցին, բայց ես չեմ ուզում խոսել, որ էս աղջիկը էդ դպրոցի միակ առաջին դասարանցին է։ Դուք ուշադրություն դարձրեք դասասենյակի ավերակ վիճակին, սովետի ժամանակվա մաշված դասասեղանին։ Ու էս պատկերը գրեթե բոլոր գյուղերի դպրոցներում է։ Էն Աշոտյանի ֆանկլուբի անդամները թող տեսնեն, որ սա ԿԳ նախկին նախարարներ Աշոտյանի, Լևոն Մկրտչյանի ու մնացած նախկինների «պահած» դպրոցն է։ Էս է եղել իրենց իրական վերաբերմունքը դպրոցի նկատմամբ։ Ֆեյսում անիմաստ գրառումներ անելու փոխարեն նախկին նախարարը ճիշտ կանի էս նկարը դնի իր համակարգչի էկրանի վրա, որ միշտ հիշի, թե ինչ թշվառության են հասցրել դպրոցը բոլոր առումներով»:

Ավելի վաղ լուսանկարին անդրադարձել էր նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

| | |
13698 | 0