ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան մեծ սխալ է գործում՝ պատասխան միջոցներ կիրառելով Միացյալ Նահանգների դեմ, և որ Վաշինգթոնը մտադիր չէ զիջումների գնալ:
Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է Reuters-ի հարցազրույցում:
«Այն, ինչ անում է Թուրքիան, իմ կարծիքով, ցավալի է: Կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են գործում: Ոչ մի զիջում չի լինելու»,- ասել է Թրամփը:
Ընդ որում, Թրամփը նշել է, որ իրեն չի հուզում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների սրացումն ինչպես կազդի այլ երկրներում տնտեսական վիճակի վրա: «Ես բացարձակ չեմ մտահոգվում դրա մասին»,- հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ը մերժել էր Բրանսոնին ազատ արձակելու՝ Անկարայի պայմանները: