Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է

11:40, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է

Երեկ՝ օգոստոսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Ճամբարակի բնակիչ, 39-ամյա Սամվել Լազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FA 642 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 54-ամյա Վարդանուշ Առաքելյանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Վ. Առաքելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանության Ճամբարակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

8318 | 0
Facebook