Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սթիվեն Սիգալը` ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ

12:05, կիրակի, 05 օգոստոսի, 2018 թ.
Սթիվեն Սիգալը` ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ

Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալն, ով 2016-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացու անձնագիր, կդառնա ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ռուս-ամերիկյան հումանիտար կապերի գծով:

«Սիգալի խնդիրն է լինելու աջակցելը երկու երկրների՝ հումանիտար ոլորտի հետագա զարգացմանը՝ ներառյալ փոխգործակցությունը մշակույթի, արվեստի, հասարակական և երիտասարդների փոխանակման ոլորտներում և այլն»,- ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական հայտարարությունում:

Սիգալի պաշտոնը հասարակական-քաղաքական բնույթի է և չի ենթադրում ֆինանսական պարգևատրումներ:

20386 | 1
Facebook