Ֆինլանդիայում ակտիվ պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը կկայանա վաղը՝ հուլիսի 16-ին:
Helsingin Uutiset պարբերականի հաղորդմամբ՝ Հելսինկիի ռեստորաններից մեկում հայտնվել է «Թրամփպուտին» ուտեստը, որը ներկայացնում է Արևելքն ու Արևմուտքը: Ուտեստը բաղկացած է ռուսական նրբաբլիթից՝ կարմիր ձկով, թթվասերով և սոխով, ինչպես նաև ամերիկյան բլիթներից՝ պաղպաղակով և հատապտուղներով:
Ուտեստի արժեքը մոտ 14 եվրո է: