Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Պորտուգալիայում։ Մեր հավաքականի կիսապաշտպանը համալրել է «Շավիշ» ակումբի կազմը՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ Նշենք, որ ակումբը Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը։ ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Ղազարյանը 2015 թվականից հանդես էր գալիս պորտուգալական «Մարիտիմու»-ում։