Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ԱԱԾ-ի հաղորդագրությունն ու տեսագրությունը՝ Սերժի Վաչոյի ձերբակալման մասին. նա պատրաստվում էր կանխիկացնել 1,5 միլիարդ դրամ

23:30, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
ԱԱԾ-ի հաղորդագրությունն ու տեսագրությունը՝ Սերժի Վաչոյի ձերբակալման մասին. նա պատրաստվում էր կանխիկացնել 1,5 միլիարդ դրամ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման ենթարկեց ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին: (Տեսանյութ)

Վերջինս, բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:

Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ:

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ:

Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է:
     Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
     ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

ԱԱԾ-ի հաղորդագրությունն ու տեսագրությունը՝ Սերժի Վաչոյի ձերբակալման մասին. նա պատրաստվում էր կանխիկացնել 1,5 միլիարդ դրամ
| | |
15142 | 15
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Patasxanum em Lusik hovhannisyanin.
Lusik jan chanachelow mer werji erreq nax-agahnerin ev nranc xekawarac warchakazmin, asem wor Amot,Patiw,hoqewor Arsheqner, hayrenasirutyunev ev eli shat u shat nman arshehamakarqic ZURK martukner en, sranc het petqe miayn irenc lezwow xosel.
իսկ սրանք ինչով են տարբերվում մեր թշնամուց
իսկ սրանք ինչով են տարբերվում մեր թշնամուց 08:06, 26.06.2018
թալանի մաշտաբները ահավոր են իսկ հետևանքները սարսափելի, նմանատիպ մի 100 հոգի կան Հայաստանում որոնց պատճառով երկիրը չի զարգացել ու հետընթաց է ապրել, էլ չասենք թե որքան կյանքեր կփրկվեր սահմանին, այս գումարները չթալանվելու դեպքում
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
wochnchow, worowhetew sranq henc mer nerqin Tshnaminern en.Menq 27 tari payqarel enq nerqin tshnamu dem, ev
2018-04-22, menq Amboxj Hay Azgow Nikoli Glxaworutyamb DUXOW Haxtecinq mer Nerqin Tshnaminerin.
Ayd isk Patcharow kochem anum bolorin ankax seric u tariqic hargel Mer Hay Ariakan Azgi Zawaki Asacnere ev anwerapahoren,Lsel ev katarel Geraguyni hramannere.
verjin hay@
verjin hay@ 08:42, 26.06.2018
Es el kgbeshnik serzhi merdavor shrjapat@
Ed el en poxern...... vor chkar zenq gnelu hamar
Vori patcharov glxatvetsin hay zonvorner@
verjin hay@
verjin hay@ 08:52, 26.06.2018
De ete kgbi generalnern en es takanqner@
Ba de erkri vichakn el es piti liner
Serzhi shrjapatum bolor@ manvelner en
Hay@ chi karox es dzev talanel ir erkir@
Sa apatsutsum e vor serzhikn u ir vohmak@ jhud podratchiner en
U drants bun npatak@ erkir@ talaneln e....adrbejani patverov
verjin hay@
verjin hay@ 08:59, 26.06.2018
Serzh@ piti anhapx dzerbakalvi u datvi petutsyan@ davachanelu mexadranqov
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
yexbayr xi serje nora paxel hayastanic, serjin arden piti interpolov mangalacwi.
РУ
РУ 10:27, 26.06.2018
Надо казнить всех этих мерзавцев,как в Китае .Они довели страну до нищеты .Враги народа!