Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը 4-րդն է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարում

20:45, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Արոնյանը 4-րդն է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարում

Ավարտվեց «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, պարտվեց Ֆաբիանո Կարուանային և Մաքսիմ Վաշյե Լագրավին։ 9 տուրից հետո Արոնյանը 9 միավորով 4-րդ հորիզոնականն է կիսել Վիշվանաթան Անանդի և Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։ Արագ շախմատի մրցաշարի հաղթողն է Ուեսլի Սոն՝ 12 միավորով։

2547 | 0
Facebook