Կանադայում օրենք է ընդունվել, որով թույլատրվում է մարիխուանայի օգտագործումը երկրի ողջ տարածքում, հաղորդում է BBC-ն:
Փաստաթղթում ասվում է, որ թույլատրվում է աճեցնել կանաբիս, նշվում է, թե որտեղ է թույլատրվում և ինչ միջոցներով, ինչպես նաև այն, թե ինչ կերպ պետք է կազմակերպվի դրա վաճառքը:
Սենատորները հավանություն են տվել օրինագծին՝ 52 կողմ և 29 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հաղորդվում է նաև, որ Կանադայի տարածքում մարիխուանայի պահպանումն արգելված էր 1923 թվականից, սակայն 2001 թվականին այն օրինականացվեց բժշկական օգտագործման պայմանով: