Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոպական ընկերություններն ամերիկյան պատժամիջոցների պատճառով կլքեն Իրանը». Մերկել

15:15, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
«Եվրոպական ընկերություններն ամերիկյան պատժամիջոցների պատճառով կլքեն Իրանը». Մերկել

Մի շարք եվրոպական ընկերություններ ստիպված են լքել Իրանն ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ բանակցություններից հետո:

Առևտրատնտեսական համագործակցության հարցերից բացի՝ կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի հետագա ճակատագիրը:

Ընդ որում, Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան հարգում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:

«Ինչ վերաբերում է Իրանի հարցով համաձայնագրին, այն, իհարկե, իդեալական չէ, սակայն այլ տարբերակներ դեռևս անկայուն են»,- նշել է Մերկելը:

9514 | 1
Facebook