Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը վերջնագիր է ներկայացրել Եվրոմիությանը

14:15, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Իրանը վերջնագիր է ներկայացրել Եվրոմիությանը

Իրանը կշարունակի հետևել միջուկային ծրագրի հարցով համաձայնագրին, եթե Եվրոմիությունը փոխհատուցի այն վնասը, որը կրել է Իրանն ամերիկյան պատժամիջոցների պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը:

«Այժմ գնդակը Եվրոպայի կողմն է»,- ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ հավելելով, որ միայն այդ պայմանով երկիրը պատրաստ կլինի իրականացնել համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունները:

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է իր վրա վերցնել Վաշինգթոնի պատժամիջոցների հետևանքով վնասի փոխհատուցումը միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

10367 | 0
Facebook