Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«56 ավազակներ, ովքեր ընդդիմացան ժողովրդի կամքին». ֆրանսիական պարբերականը՝ ԱԺ-ում ձախողված քվեարկության մասին

23:40, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
«56 ավազակներ, ովքեր ընդդիմացան ժողովրդի կամքին». ֆրանսիական պարբերականը՝ ԱԺ-ում ձախողված քվեարկության մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երեքշաբթի իր ողջ կազմով դեմ քվեարկեց վարչապետի պաշտոնին առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Ընդդիմադիր գործիչը ցուցարարներին կոչ արել մայիսի 2-ին վերսկսել բողոքի ցույցերը, գրում է ֆրանսիական Liberation պարբերականը:

Պարբերականը նշում է, որ մայիսի 1-ին մարդիկ անհամբերությամբ էին սպասում. ժամեր շարունակ նրանք կանգնած էին Հանրապետության հրապարկում և սպասում էին Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի թեկնածուի հաղթանակին: «56 ավազակներ որոշեցին, որ իրավունք ունեն խանգարել ընտրությանն ու ընդդիմանալ ժողովրդի կամքին»,- ասվում է ֆրանսիական պարբերականի հոդվածում:

Բացի այդ, հոդվածագիրը նշում է, որ դա բարցարձակ անարդար է: Նա նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական քայլերթը սկսել էր մարտի 31-ից՝ Գյումրիից «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով:

«Փաշինյանը դարձավ բոլորի սիրելին՝ առաջնորդելով սիրո և համերաշխության հեղափոխությունը»,- ընդգծում է հոդվածագիրը:

25240 | 6
Facebook