Լյուքսեմբուրգը խորհրդակցությունների համար հետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին, հաղորդում է Bloomberg-ը:
Ընդ որում, նախօրեին երկրի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ Լյուքսեմբուրգը մտադիր չէ արտաքսել ռուս դիվանագետներին՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ:
Երկուշաբթի Եվրոմիության 16 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ, Կանադան և Ուկրաինան որոշում էին ընդունել ռուս դիվանագետներին արտաքսելու մասին:
ՌԴ ԱԳՆ-ն նախօրեին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնություն հայտնած այդ բոլոր պետությունների գործողությունները «լկտիություն» էր անվանել և խոստացել պատասխանել: