Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որին որձ բռնեցինք, քած դուրս եկավ». ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյան

20:05, շաբաթ, 10 մարտի, 2018 թ.
«Որին որձ բռնեցինք, քած դուրս եկավ». ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյան

«Նայում եմ ու արցունքները գնում են սրտիս մեջ: Հուզվեցի, որ այսքան քիչ ենք, մի՞թե այսքանով ու այսպես ենք ուզում երկիր ունենալ: Ես գիտեմ, թե ինչքան հուսախաբված, հուսալքված եք, բայց այսպես չի լինի... Նույն այս հարթակից շատերը խոսեցին, բայց ժողովրդի լեզվով ասած՝ որին որձ բռնեցինք, քած դուրս եկավ»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարել է ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանն՝ ափսոսանք հայտնելով, որ հավաքվածները քիչ են:

Այնուհետ նա խոսքն ուղղել է ոստիկանությանն, ԱԱԾ-ին, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին. «Արա՛, էդ փողի մեջն ի՞նչ կա, ի՞նչ եք գտել, հայրենիքից թա՞նկ է: Էդ ձեր խաղալիք ավտոմեքենաներն, անձնական կյանքը... Գիշերն ինչքան էլ լափեք ռեստորաններում, առավոտ նորից ուտել եք ուզելու: Անունն է կարևոր, ի՞նչ անուն եք թողնելու»:

Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել:

Հանրահավաքին ելույթներով հանդես են եկել իրավապաշտպաններ, մշակութային, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ:

Տեսանյութն՝ Ա1 պլյուս-ի
9923 | 11
Facebook