Այսօր Երևանի ավագանու նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան:
Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, երբ ցանկանում էր հոտած ջուրը տալ Տարոն Մարգարյանին, ՀՀԿ-ականները փորձեցին արգելել, սակայն ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանին:
ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկ և ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, այդ ընթացքում ՀՀԿ-ականներից ոմանք հասցրեցին նույնիսկ մի քանի ապտակ տալ Մարինա Խաչատրյանին:
Ընդմիջում հայտարարվեց, որպեսզի շտկեն իրավիճակը:
Հրավիրվեցին ոստիկաններ, նրանք փորձում էին դուրս հանել «Երկիր ծիրանիի» անդամներին: