Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ազերիներն իրենց կացնահարողին ազգային հերոս են դարձնում, մենք մեր մարտական հրամանատարներին՝ բանտարկում». Արմեն Մովսիսյան

16:10, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Ազերիներն իրենց կացնահարողին ազգային հերոս են դարձնում, մենք մեր մարտական հրամանատարներին՝ բանտարկում». Արմեն Մովսիսյան

Դե արի ու մի գժվի՝ Շուշիի առանձին գումարտակի հրամանատարի համար դատախազը 11 տարի ազատազրկում է պահանջել: էն ո՞վ էր ասում՝ էջիցս պոզիտիվ չեմ գրում, դե գրեք տեսնեմ:

Ազերիները փողը տվեցին իրենց կացնահարողին հունգարական բանտից հանեցին, տեսնես ինչի՞ էինք հուզվել, ինչ որ պաթոսախառը համաշխարհային արդարություն էինք պահանջում: Մենք մեր հրամանատարներին ենք բանտարկում, մարտական հրամանատարներին: Ու տեսնես ամենաշատն ով է ուրախանում էսօրվա հայ դատախազի պահանջած ազատազրկման ժամկետի համար, կամ մարտական գեներալի բանտարկման, տեսնես ո՞վ....Էս ռեժիմը արդարության հետ կապ չունի, էս հյուծում է մեր կենդանի մարմինը, այսպես օկուպանտներն են վարվում:

Լավ մի հատ մտածեք, ազերիներն իրենց կացնահարողին ազգային հերոս են դարձնում, մենք մեր մարտական հրամանատարներին բանտարկում: Մի հատ մտածեք, հայեր, սա ի՞նչ է...

12373 | 0
Facebook