Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում Մակրոնի պատվին հնչել է Ազնավուրի երաժշտությունը

11:05, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Չինաստանում Մակրոնի պատվին հնչել է Ազնավուրի երաժշտությունը

Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ Պեկինում պաշտոնական ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ համար հնչել է Շառլ Ազնավուրի երաժշտությունը, հաղորդում է rusarminfo-ն:

Ընթրիքի ժամանակ նվագախումբը դադարեցրել է ֆոնային երաժշտությունն ու սկսել նվագել «Պահիր գիշերը» երգը, որը գրվել է Շառլ Ազնավուրի և Ջորջ Հարվարենցի կողմից:

«Այդպիսով Չինաստանի առաջնորդը ողջունել է Ֆրանսիան և պատվել Ջոն Հոլիդեյին, ում համար հայ երաժիշտները երգ են գրել և որի համար այն դեբյուտային է դարձել»,- հայտնել է «Nouvelles d’Arménie Magazine» պարբերականը:

Պարբերականը նաև հայտնել է, որ Մակրոնն ու նրա կինը զգացված են եղել Ցզինփինի նման քայլով:

5136 | 0
Facebook