«Մարդը Հայաստանի մարզերով պտտվում, ցուցադրում ա, հետո ժամանակը երբ գալիս ա, պարտադիր համացանց են դնում, ԹՎ-ով ցուցադրում:
Դիտեցի՞ք: Լա՞վն էր: Շնորհակալությունը Հայկոյին էտ է՞ր ձեր կողմից: Հա՞:
Դե չզարմանաք, որ նոր ֆիլմեր չլինեն։
Հ.Գ. Երեկ բոլորն իրար եկեղեցի ու Քրիստոսի նկար էին ուղարկում, այսօր մյուս ձեռքով գողություն են անում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը:
Անհայտ անձանց կողմից երեկվանից համացանցում է հայտնվել «Սուպեր մամա-2» կինոկատակերգությունը, որը հոկտեմբերի 5-ից ցուցադրվում է կինոթատրոններում:
«Ուրիշ վախտ ասում եք՝ հարգում եք Հայկ Մարությանին, բա հիմա խի՞ եք տարածում գողացված ու համացանց քցած «Սուպեր մամա 2»-ը։ Մարդիկ աշխատանք են արել ու փողեր են ծախսել, սենց չի կարելի»,- գրել է ակտիվիստ Արամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ պրեմիերայի ժամանակ Հայկ Մարությանը նշել էր, որ ֆիլմն ստեղծվել է երկու տարվա անդադար աշխատանքի արդյունքում և որ ստիպված է եղել վաճառել սեփական ավտոմեքենան:
Ֆիլմի բյուջեն երկու անգամ գերազանցել է նախորդին: