Ռուսաստանի Նարյան Մար քաղաքի օդանավակայանում աղետի է ենթարկվել Ан-2 օդանավը: Տեսահսկման սարքերը նկարահանել են օդանավի անկման պահը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, օդանավում 13 ուղևեոր և 2 օդաչու է եղել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ երեխա: 11 մարդ հոսպիտալացվել է:
Կատարվածի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: