Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնդուրասում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 6 մարդ` այդ թվում երկրի նախագահի քույրը

14:30, կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Հոնդուրասում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 6 մարդ` այդ թվում երկրի նախագահի քույրը

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի քույրը՝ Իլդա Էրնանդեսը մահացել է ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով, այս մասին հայտնում է Heraldo գործակալությունը:

Երկրի օդային ուժերին պատկանող ուղղաթիռը կործանվել է Հոնդուրասի Ֆրանսիսկո - Մորասան շրջանում, ուղղաթիռի մեջ եղել է 6 մարդ, այդ թվում նախագահի քույրը, բոլորը մահացել են:

Իլդա Էրանդեսը ժամանակին զբաղեցրել է երկրի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Ներկայում նա զբաղեցնում էր երկրի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնը՝ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի շրջանակներում:

9032 | 0
Facebook