ԱՄՆ-ն կշարունակի ոչ մահացու զենքի մատակարարումը Ուկրաինայի բանակին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ Մամասթերը, հաղորդում է РИА Новости-ն։ «Ուկրաինացիներն էական քայլեր են ձեռնարկում կառավարական ու ռազմական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Իսկ ոչ մահաբեր զենքի մատակարարումն ամրապնդում է Կիևի պաշտպանական հնարավորությունները»,- մեջբերում է Մաքմասթերի խոսքը Fox News հեռուստաալիքը։ Վերջինս նաև անդրադարձել է Վաշինգթոն-Մոսկվա հարաբերություններին՝ ասելով, որ ԱՄՆ-ն պետք է դիմակայի Ռոսաստանի ապակայունացնող վարքին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հնարավորության սահմաններում կխուսափի Մոսկվայի հետ գլոբալ կոնֆլիկտից։