Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակից 28 զինվորական ցմահ ազատազրկման է դատապարտվել

14:30, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակից 28 զինվորական ցմահ ազատազրկման է դատապարտվել

Թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել երկրի զինված ուժերի 28 նախկին զինվորականի, ովքեր մեղադրվում են անցյալ տարի՝ հուլիսին, տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության համար: Այս մասին հայտնում է Dogan լրատվականը:

Դատապարտյալները պատիժը կկրեն խիստ ռեժիմի բանտում: Դատարանը չեղարկել է նրանց անձնական ունեցվածքի նկատմամբ գործող կալանքը:

Նշվում է, որ զինվորականները հեղաշրջման փորձի գիշերը մասնակցել են Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի գրավման փորձին:

Ավելի վաղ Թուրքիայում դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել երկրի առափնյա անվտանգության 25 աշխատակցի՝ այդ թվում կառույցի նախկին ղեկավար Հաքան Ուսթեմին։

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի իրականացումից ի վեր երկրի զինված ուժերից հեռացվել է 8570 մարդ, որոնցից 150-ը գեներալ են, 4630-ը՝ սպա:
     Հավելենք, որ այսօր հայտնի է դարձել որ Թուրքիայում Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի համար ևս 50 մարդ է ձերբակալվել: Կրոնական քարոզիչ Գյուլենին Թուրքիայում մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

7896 | 0
Facebook