ԱՄՆ-ն RT հեռուստաալիքի լրագրողներին զրկել է հավատարմագրերից
«օտար գործակալի» կարգավիճակի պատճառով: Այս մասին ասվում է հեռուստաալիքի կայքում:
Հավատարմագրերից զրկումն ուժի մեջ է մտել անմիջապես:
Նոյեմբերի կեսերին ԱՄՆ արդարադատության նախարարության
պահանջով հեռուստաալիքը դասվել էր օտարերկրյա գործակալների շարքին:
Դրան ի պատասխան՝ ՌԴ
Պետդուման առաջարկել էր հայելային միջոցներ կիրառել, ավելի ուշ օրինագիծ էր ընդունվել, որի համաձայն՝ օտար լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես «օտար գործակալ»: