Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում կոչ են արել հրաժարվել 8-ժամյա աշխատանքային ռեժիմից

17:05, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
Գերմանիայում կոչ են արել հրաժարվել 8-ժամյա աշխատանքային ռեժիմից
    

Գերմանիայում ընկերությունների մրցունակությունը պահելու համար առավել ճկուն աշխատանքային ռեժիմ է պահանջվում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարությանն առընթեր տնտեսագիտական փորձագետների խորհրդի, որը նաև անվանում են «իմաստունների խորհուրդ», ղեկավար Քրիստոֆ Շմիդթը Welt am Sonntag թերթի հետ զրույցում:
     «Թվային տեխնոլոգիաների աշխարհում գոյատևելու համար ընկերությունները պետք է կարողանան մանևրել և արագ հավաքել իրենց աշխատակիցներին: Պատկերացումը, որ աշխատանքային օրն սկսվում է գրասենյակից և վերջանում գրասենյակով, հնացած է»,- ասել է Շմիդթը:
     Նա հավելել է, որ, հնարավոր է՝ գործատուներին դա դուր չի գա, սակայն խոսքը պետք է վերաբերի գոյություն ունեցող աշխատանքային ռեժիմն օրվա և շաբաթվա ընթացքում առավել ճկուն դարձնելուն:

8514 | 0
Facebook