Ֆրանսիայի դատարանը մերժել է ֆրանսիացի 2 լրագրողների դեմ Ադրբեջանի հայցը: Այս մասին հայտնում է Svoboda.org-ը: Բաքուն նրանց մեղադրում է զրպարտության համար:
Ռադիոլրագրողներ Էլիզ Լյուսեն և Լոռան Ռիշարն Ադրբեջանը «բռնապետություն» էին անվանել՝ 2 տարի առաջ լուսաբանելով այդ ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն Ադրբեջան:
Զրպարտության համար մեղադրվող լրագրողներն ու իրավապաշտպանները գործն Ադրբեջանում տարածված գրաքննությունն «արտահանելու»՝ Ադրբեջանի իշխանությունների փորձ են անվանել:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ադրբեջանում փակվել էր վերջին ամենախոշոր անկախ լրատվամիջոցը՝ Turan գործակալությունը: