Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ է սկսում

10:40, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը ռազմավարական միջուկային ուժերի զորավարժություններ է սկսում

Միացյալ Նահանգներն այսօր սկսում է Global Thunder ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները: Այդ մասին ասված է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության (STRATCOM) մամուլի հաղորդագրությունում: STRATCOM-ի ներկայացուցիչ Բրայան Մագուիրը РИА Новости-ին փոխանցել է, որ ամերիկյան կողմը նախապես զգուշացրել է Ռուսաստանին:

Նշվում է, որ համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործող համաձայնագրերի՝ 2 երկրները պարտավոր են միմյանց տեղեկացնել խոշոր միջուկային զորավարժությունների մասին:

Նա հավելել է, որ զորավարժությունների շրջանակում մշակվելու են տիեզերական ուժերի, տեսահսկման և հետախուզության համակարգերի, գլոբալ հարվածի համակարգերի և հակահրթիռային պաշտպանության միջոցների հնարավորությունները, ինչպես նաև՝ քիբերհնարավորությունները:

6308 | 0
Facebook