Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն հայտարարեց տարվա լավագույններին

23:55, երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
ՖԻՖԱ-ն հայտարարեց տարվա լավագույններին

Լոնդոնում րոպեներ առաջ ավարտվեց ՖԻՖԱ-ի 2017 թվականի մրցանակաբաշխությունը։ 2017-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պարտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով մրցանակն ստացավ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ձեռքից՝ Դիեգո Մարադոնայի և բրազիլացի Ռոնալդոյի հայտարարելուց հետո։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն ճանաչվել է նաև 2016-ի լավագույն ֆուտբոլիստ։

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար Լիկե Մարտինսը։
Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հոլանդիայի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը։
Տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։
Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին, այս տարի արժանացավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն։
Տարվա լավագույն թիմն ունի հետևյալ տեսքը՝
     Դարպասապահ՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»)
     Պաշտպաններ՝ Դանի Ալվես (ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչի («Միլան»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»)
     Կիսապաշտպաններ՝ Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Թոնի Քրոոս («Ռեալ»)
     Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Նեյմար (ՊՍԺ)
Տարվա լավագույն երկրպագուներ ճանաչվեցին «Սելթիկ»-ի երկրպագուներ։
ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակին արժանացավ չեխական «Սլովացկո» ակումբի հարձակվող Ֆրանսիսկ Կոնեն, ով խաղադաշտում փրկեց թիմակցի կյանքը։

4167 | 0
Facebook