Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրհեղեղներ և սողանքներ Վիետնամում. 60-ից ավելի մարդ է զոհվել

11:50, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Ջրհեղեղներ և սողանքներ Վիետնամում. 60-ից ավելի մարդ է զոհվել
     Վիետնամում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 68 մարդ է զոհվել, ևս 34-ն անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է տեղի Amarujala պարբերականը՝ հղում անելով Վիետնամի՝ տարերային աղետների դեմ պայքարի վարչությանը:
     Վարչության տվյալներով՝ 32 մարդ տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է: Տարերային աղետից տուժել է 6 նահանգ, հազարից ավելի տուն փլուզվել է:
     Որոնողական աշխատանքներին մասնակցում է 300 զինծառայող:
     Երկրի իշխանությունների խոսքով՝ Վիետնամում նման քանակությամբ տեղումներ առաջին անգամ են գրանցվում:
5727 | 0
Facebook