Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ սիրիական Ռաքքա քաղաքում սպանվել է ԴԱԻՇ-ի կողմնակից Սպիտակ այրի մականունով բրիտանացի ահաբեկիչը՝ Սալի Ջոնսը:
Ինչպես գրում է The Times-ը, Մեծ Բրիտանիայի քաղաքացին, ով մարտնչում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից, ոչնչացվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:
Պարբերականը նշում է, որ սպանվել է նաև նրա 12-ամյա որդին: Այս մասին հայտնել են ամերիկյան կողմի ներկայացուցիչները:
The Times-ը հայտնում է նաև, որ ավիահարվածը հասցվել է, երբ Ջոնսը փորձել է փախուստի դիմել Ռաքքայից: Նրան մի քանի տարի հետևել է բրիտանական արտաքին հետախուզությունը:
4 տարի առաջ 45-ամյա բրիտանուհին ամուսնացել է ԴԱԻՇ-ի հավաքագրող Ջունեյդ Հուսեյնի հետ, ով կապ ունի բազմաթիվ ահաբեկչությունների կազմակերպման հետ: