ԱՄՆ Պետդեպը ծրագրում է 12 մլն դոլարի չափով պարգևատրում նշանակել տեղեկատվության համար, որը կհանգեցնի լիբանանյան «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության երկու առաջնորդների հայտնաբերման, ձերբակալման կամ դատապարտման։ Այս մասին հայտնում է «Իսրայել ա-Յոմ» թերթը։
Այդ գումարից 7 մլն դոլարը նախատեսված է Թալալ Համիայի գլխի համար, ով ղեկավարում է «Հեզբոլլահի»՝ Լիբանանի սահմաններից դուրս ահաբեկչությունների անցկացման համար պատասխանատու ստորաբաժանումը։
Նա կասկածվում է նաև ԱՄՆ քաղաքացիների առևանգման և ամերիկյան օբյեկտների դեմ ահաբեկչությունների համար։
5 մլն դոլար կստանա նա, ով կմատնի Ֆուադ Շուքարին, ով պատասխանատու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» գործունեության համար։