Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադագասկարում ժանտախտի հետևանքով 33 մարդ է մահացել

15:15, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Մադագասկարում ժանտախտի հետևանքով 33 մարդ է մահացել

Մադագասկարում բռնկված ժանտախտի հետևանքով 33 մարդ է մահացել, ևս 231-ը վարակվել է: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ իրավիճակը բարդացնում է այն, որ գրանցված դեպքերից մոտ կեսն իրենից ներկայացում է վտանգավոր տեսակներից մեկը՝ թոքային ժանտախտը:
     Առաջին հերթին, այն մարդուց մարդուն է փոխանցվում հազի միջոցով, երկրոր՝ մարդը մահանում է առաջին իսկ օրվանից, եթե բուժում չի ստանում:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1,2 միլիոն պատվաստանյութ է ուղարկել Մադագասկար: Դա բավարար կլինի 5 հազար վարակվածներին բուժելու համար:
     Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի պլանավորում որևէ սահմանափակում սահմանել Մադագասկար ուղևորվելու հետ կապված:

6297 | 0
Facebook