Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն ստանձնել է Լաս Վեգասի հրաձգության պատասխանատվությունը

18:35, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ն ստանձնել է Լաս Վեգասի հրաձգության պատասխանատվությունը
     ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Լաս Վեգասում իրականացված հրաձգության պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ահաբեկիչներին մոտ կանգնած լրատվական աղբյուրներին: Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով ավելի քան 50 մարդ է մահացել: Շուրջ 400 մարդ դիմել է բժիշկների օգնությանը:
     Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22:30-ին, Երևանի ժամանակով՝ 10:30-ին:
     Ըստ վերջին տվյալների՝ հրաձգության հեղինակն ինքնասպանություն է գործել: Նա 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է եղել: Նրա հետ ապրող կնոջ հանդեպ հետախուզում է հայտարարվել:
13041 | 4
Facebook