Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ վտանգներ է պարունակում օծանելիքը. զգուշանալ պետք է հատկապես ալերգիկներին

22:05, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչ վտանգներ է պարունակում օծանելիքը. զգուշանալ պետք է հատկապես ալերգիկներին

Օծանելիքները կարող են դառնալ միգրենների ու ալերգիկ ռեակցիաների պատճառ: Մասնագետներն ապացուցել են, որ մարդկանց մեկ երրորդն զգայուն են օծանելիքի հանդեպ, ինչն արտահայտվում է հաճախակի գլխացավերով, ասթմայով ու ցանով:
     Մեկ այլ հետազոտության արդյունքներ, որ անց են կացրել բրազիլացի փորձագետները, վկայում են, որ միգրենից տանջվող պացիենտների 70%-ն սկսում են գլխացավից բողոքել օծանելիքային նյութեր ցողելուց 25 րոպե անց:
     Օծանելիքների շատ բաղադրիչներ սինթետիկ նյութեր են և այդ բաղադրիչները կոմերցիոն գաղտնիք են հանդիսանում: Արդյունքում ալերգիկները չեն կարողանում հասկանալ, թե ստույգ որ նյութից ալերգիա ունեն: Բացի այդ, բաղադրության մեջ առկա բնական եթերայուղերը կարող են տոքսիկ ազդեցություն ունենալ, ինչը կանդրադառնա լյարդի և երիկամների առողջության վրա:

11769 | 0
Facebook