Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական բաժանմունքը

16:15, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Դուբայում բացվել է աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական բաժանմունքը

Ամբողջովին ավտոմատացված աշխարհում առաջին «խելացի» ոստիկանական բաժանմունքն ստեղծվել է Դուբայում: Այս մասին հայտնում է էմիրաթական Gulf News թերթը: Բաժանմունքի այցելուները հնարավորություն կունենան օգտվել 60 տեսակի ծառայություններից, օրինակ, իրավախախտումների կամ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդում տալ: Հաղորդվում է, որ ոստիկանի հետ շփումը տեղի է ունենում տեսակապի և էլեկտրոնային ցանցի միջոցով: «Խելացի» ոստիկանական բաժանմունքը կաշխատի շուրջօրյա: Հետագայում նման բաժանմունքներ պլանավորվում է ստեղծել Դուբայի բոլոր շրջաններում: Դուբայի ոստիկանության կարծիքով՝ դա կթեթևացնի սովորական բաժանմունքների աշխատանքն, ինչպես նաև կօգնի հաղթահարել իրավապահ մարմիններ դիմելու վերաբերյալ տարածված նախապաշարմունքները:

5860 | 0
Facebook