Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրի Լանկայում կոկորդիլոսը հոշոտել է բրիտանացի լրագրողին

13:30, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
Շրի Լանկայում կոկորդիլոսը հոշոտել է բրիտանացի լրագրողին

Բրիտանական The Financial Times լրատվականի լրագրող Փոլ ՄաքՔլինը Շրի Լանկայում կոկորդիլոսի զոհ է դարձել: Այս մասին գրում է New York Post-ը:
     Օքսֆորդի համլսարանի 25-ամյա շրջանավարտն իր արձակուրդն ընկերների հետ անցկացնելիս է եղել երկրի լողափերից մոկում: Նա մոտեցել է մոտակա ջրավազանին՝ ձեռքերը լվանալու: Հաղորդվում է, որ երբ տղամարդը ձեռքերն իջեցրել է ջուրը, կոկորդիլոսն անմիջապես բռնել է նրան ու քարշ տվել ջրի տակ:
     «Սա Շրի Լանկայում կոկորդիլոսի՝ մարդու վրա հարձակման ինձ հայտնի առաջին դեպքն է: Այս վայր են այցելում ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ՝ տեղացիներ: Լողափն անվտանգ վայր էր համարվում»,- ասել է ականատեսներից մեկը:

11839 | 0
Facebook