Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քալիֆորնիայում արգելել են անօդաչու թռչող սարքերի միջոցով մարիխուանայի տեղափոխումը

02:05, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Քալիֆորնիայում արգելել են անօդաչու թռչող սարքերի միջոցով մարիխուանայի տեղափոխումը

Քալիֆորնիայի՝ մարիխուանայի շրջանառության վերահսկողության բյուրոն արգելել է այդ ապրանքը տեղափոխել անօդաչու թռչող սարքերի միջոցով, հաղորդում է The Verge-ն: Սահմանափակումը կապված է այն բանի հետ, որ վերահսկող մարմինը մարիխուանան գնորդներին հասցնելու հատուկ կանոններ է մշակել: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ մատակարարը պարտավոր է ապրանքն սպառողին փոխանցել բացառապես տրանսպորտային միջոցների կամ կցորդների միջոցով: Բացի այդ, մարիխուանա կարող են տեղափոխել միայն որակավորում ունեցող ընկերությունները, որոնց մեքենաները հագեցած են ապրանքի տեղափոխման հսկման համար արբանյակային նավիգացիոն համակարգերով:
     Պարբերականի գնահատականով՝ Քալիֆորնիայում մարիխուանայի օրինական վաճառքի ծավալները կազմում են տարեկան մոտ 5 միլիարդ դոլար: Քալիֆորնիայում մարիխուանայի օգտագործումն օրինականացվել էր 2016թ. նոյեմբերի 8-ին: Այժմ 21 տարեկանից բարձր քալիֆորնիացին կարող է գնել, տեղափոխել և օգտագործել մինչև 28,5 գրամ մարիխուանա:

5172 | 0
Facebook