Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հյուսիսային Կորեայի համար կարող են տխուր օրեր սկսվել». Թրամփ

11:10, ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2017 թ.
«Հյուսիսային Կորեայի համար կարող են տխուր օրեր սկսվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի համար կարող են տխուր օրեր սկսվել, եթե ԱՄՆ-ն այդ երկրի դեմ ռազմական ուժ կիրառի: Այնուամենայնիվ նա հույս է հայտնել, որ ստիպված չեն լինի դիմել կոշտ քայլերի: Այս մասին Թրամփը հայտարարել է Կատարի էմիր Սաբազոմ ալ Ահմադ ալ Սաբահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Թրամփը 2 անգամ հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք ընդունելի է, որ Փհենյանը պահել է միջուկային զենքը, սակայն «զսպվածության» ձևաչափով: Նա միայն նշել է, որ Հյուսիսային Կորեան իրեն «շատ վատ է պահում, և դա պետք է անհապաղ դադարեցնել»:

9802 | 2
Facebook