Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարդու արյան մեջ հայտնաբերվել են բազմաթիվ անհայտ օրգանիզմներ

21:05, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
Մարդու արյան մեջ հայտնաբերվել են բազմաթիվ անհայտ օրգանիզմներ

Սթենֆորդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ մարդու միկրոֆլորայի բաղադրության մեջ առկա մանրէների մեծ մասը գիտությանը հայտնի չէ: Այս մասին հայտնում է ScienceAlert պարբերականը:
     Հետազոտողներն ուսումնասիրել են 188 պացիենտից վերցված արյան 1351 նմուշների ԴՆԹ բաղադրիչները: Ընդհանուր առմամբ՝ սինքրոնացվել է 7190 կոնտիգ, որոնց կեսից ավելին՝ 3761-ը, նմանություն չի ունեցել բակտերիալ ԴՆԹ հաջորդականությունների բազայում պահպանվող տվյալների հետ: Գիտնականներըւ եզրահանգել են, որ այս բաղադրիչները պատկանում են անհայտ տաքսոնների միկրոօրգանիզմներին՝ կենդանի էակների խմբերին, որոնք ձևավորում են միանման տեսակներ կամ էլ առավել ցածր դասի տաքսոններ:
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարդու օրգանիզմում ապրող մանրէների 99%-ն անհայտ է գիտությանը:

13037 | 0
Facebook