Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայում տանկեր է պայթել. 4 մարդ զոհվել է

15:35, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Հարավային Կորեայում տանկեր է պայթել. 4 մարդ զոհվել է

Հարավային Կորեայի Կենսան Նամդո նահանգի Չհանվոն քաղաքի STX Offshore & Shipbuilding գործարանում նավթային տանկեր է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հրշեջներին:
     Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Պայթյունի պահին աշխատողները, որոնց տարիքը 30-50 է, գտնվել են նավթի համար նախատեսված բաքի ներսում, որի խորությունը կազմել է 12 մետր:
     4 զոհերից 3-ի մարմինները դուրս են հանվել: Պայթյունի պատճառները պարզվում են:

9480 | 0
Facebook