Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում հարձակում գործած ահաբեկչի հայրը պատմել է որդու մասին

13:15, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Իսպանիայում հարձակում գործած ահաբեկչի հայրը պատմել է որդու մասին

Կատալոնիայում բեռնատարով հետիոտների վրա հարձակում գործած ահաբեկչի հայրը պատմել է, թե ինչպիսին է եղել իր որդին, փոխանցում է Pais պարբերականը: «Նրանք ծայրահեղության որևէ նշան չեն ցուցաբերել»,- ասել է ոստիկանության կողմից ոչնչացված 17-ամյա ահաբեկիչ Մուսա Ուքաբիրի և նրա ձերբակալված եղբայր՝ Դրիս Ուքաբիրի հայրը: «Մուսան ոչ մեկի չի վնասել, նա հաճախում էր դպրոց, որը պետք է ավարտեր մյուս տարի: Վերջին շրջանում նա սկսել էր աղոթել, սակայն ոչ ավելին»,- հայտնել է տղամարդը:
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության 4 կասկածյալները ոստիկանության կողմից ոչնչացվել էին:

6001 | 0
Facebook