Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մարդիկ մտածում են, թե «Բարսելոնա»-ից հեռանալը մահ է նշանակում, բայց այդպես չէ». Նեյմար

12:05, երկուշաբթի, 14 օգոստոսի, 2017 թ.
«Մարդիկ մտածում են, թե «Բարսելոնա»-ից հեռանալը մահ է նշանակում, բայց այդպես չէ». Նեյմար
     Ինչպես հայտնել էինք, ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն իր նորամուտը թիմում նշել է գոլով՝ «Գենգամ»-ի դեմ խաղի ժամանակ: Մեկնաբանելով հանդիպումը՝ ֆուտբոլիստն ասել է. «Գոհ եմ իմ նորամուտով, բայց գլխավորը հաղթանակն է: Հրաշալի թիմ է, կան որակյալ խաղացողներ, ովքեր լավ հարաբերություններ ունեն իրար հետ: Ինչ վերաբերում է իմ նպատակին, հուսով եմ՝ կշարունակեմ միավորներ հավաքել, բայց թիմի հաղթանակն առաջին տեղում է»,:
     Նեյմարը հավելել է՝ «մարդիկ մտածում են, թե «Բարսելոնա»-ից հեռանալը մահ է նշանակում, բայց այդպես չէ». «Գիտեի, որ դժվար կլինի լքել «Բարսելոնա»-ն, բայց ՊՍժ-ում ինձ կենսախինդ ու երջանիկ եմ զգում»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Marca-ն:
5951 | 0
Facebook