Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց». Երվանդ Մանարյանը դարձավ 93 տարեկան

13:25, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
«Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց». Երվանդ Մանարյանը դարձավ 93 տարեկան
     ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանն այսօր դարձավ 93 տարեկան:
     Ծննդյան օրը նախընտրում է անցկացնել ընտանիքի անդամների հետ և այս տարին էլ բացառություն չէ: «Ինչքան քիչ լինի գնալ-գալն, այնքան ավելի հանգիստ կլինեմ... Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց: Տեսնենք՝ երբ է կտրում: Ինչ-որ պետք է ասվեր, արվել է, պրծել, գնացել»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Երվանդ Մանարյանը:
     Վերջին շրջանում սիրված դերասանը չի զբաղվում նաև իր հիմնած «Ագուլիս» մանկական թատրոնի գործերով: «Հիմա ավելի շատ ընթերցանությամբ եմ զբաղվում, մտքովս հազար ու մի բան է անցնում. նոր մտքեր եմ ծրագրում, բայց թե որն իրականություն կդառնա, որը՝ ոչ, չգիտեմ»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստը:
4495 | 1
Facebook