Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԺԿ ղեկավարը հորդորել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

16:45, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
ԵԺԿ ղեկավարը հորդորել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրոմիությունը պետք է դադարեցնի կազմակերպությանը Թուքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հայտարարել է Եվրոխորհրդարանի ամենազդեցիկ` Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:
     «Թուրքիայի անդամակցումը Եվրոմիությանն անիմստ է: ԵՄ-ը պարտավոր է այդ բանակցությունները դադարեցնելու նպատակ դնել իր առջև»,- Վեբերի խոսքերն է մեջբերում Politico-ն:
     Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Եվրոխորհրդարանը Թուրքիայի հարցով բանաձև է ընդունել` Եվրոմիությանն ու Եվրոհանձնաժողովին կոչ անելով դադարացնել ԵՄ անդամակցության հարցով Անկարայի հետ բանակցությունները, եթե այդ երկրի իշխանություններն անհրաժեշ սահմանադրական բարեփոխումներ չիրականացնեն:

5080 | 0
Facebook