Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում հեռախոս և վերնազգեստ ինքնաթիռ տանելը կարող է վճարովի դառնալ

17:05, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Ռուսաստանում հեռախոս և վերնազգեստ ինքնաթիռ տանելը կարող է վճարովի դառնալ
     Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ավիացիոն նոր կանոններ է սահմանել, որոնք ինքնաթիռ վերնազգեստ, անձրևանոց, նոութբուք, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ և վիդեոխցիկ տանելու համար հավելյալ վճարում են ենթադրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդ որում, նոր կանոնները նախատեսում են, որ ավիաընկերության կողմից սահմանված ձեռքի ուղեբեռի քաշը չի կարող 5 կգ-ից քիչ լինել: Նախկինի պես անվճար կարելի է տեղափոխել կանացի պայուսակը, ուղեպայուսակը և երեխայի համար մանկական կերակուրը: Փոփոխությունների ծրագիրը տեղակայված է regulation.gov.ru կայքում: Ենթադրվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Դաշնային Խորհրդի կողմից հավանության արժանացման, ինչպես նաև նախագահի կողմից օրենքի ստորագրումից հետո:
8010 | 0
Facebook