Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան օդային հարվածներ է հասցրել Եմենին. կան 10-յակ զոհեր

16:15, չորեքշաբթի, 19 հուլիսի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան օդային հարվածներ է հասցրել Եմենին. կան 10-յակ զոհեր

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող ռազմական կոալիցիան օդային հարվածներ է հասցրել Եմենին: Ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ: Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
     Եմենի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախարար Մոհամեդ Ասկարը հրամայել է հետաքննություն սկսել այդ «դժբախտ պատահարի» կապակցությամբ, այն դեպքում, երբ հուսիթ ապստամբների ներկայացուցիչ Մոհամադ Աբդուլ Սալամը կատարվածը «Սարսափելի հանցանք» է անվանել:
     Հիշեցնենք, որ Եմենի կառավարական ուժերը և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան 2015-ից պայքարում է հուսիթ ապստամբների դեմ:

10255 | 0
Facebook