Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզն այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա պաշտոնից

11:30, ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.
Փարիզն այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա պաշտոնից

Ֆրանսիայի նաագահ Էմանուել Մակրոնը երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Սիրիայի հարցով նոր մոտեցումների մասին, որում Ֆրանսիայի և միջազգային գործընկերների գլխավոր խնդիրն ահաբեկչության դեմ հաղթանակն է: Բացի այդ, նա հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը սիրիական հակամարտության լուծման պայման չէ: Այդ երկրի համար քաղաքական կայուն ապագա ապահովելու համար անհրաժեշտ են դիվանագիտական ջանքեր և Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչների երկխոսություն:
     Մակրոնը նշել է, որ Սիրիայում մարդասիրական միջանցքների ստեղծումն անհրաժեշտություն է:
     Նա նաև խոսել է Ռուսաստանի հետ անմիջական երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին` չնայած բազմաթիվ տարաձայնությունների:
     Երեկ Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներն առաջին տիկնանց հետ ընթրել են Էյֆելյան աշտարակի ռեստորանում, այդ ընթրիքը Մակրոնը «բարեկամական» է անվանել:
     Թրամփն իր հերթին նշել է, որ Մակրոնի հետ ունեցած մի քանի տարաձայնությունները չեն խոչընդոտում երկու երկրների բարեկամությունը: Առաջնորդներին այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում, Թրամփը, սակայն, նշել է, որ հնարավոր է՝ վերանայի այս հարցում իր մոտեցումները:

9759 | 0
Facebook