Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավորին ասել են՝ «դիմումդ գրի, գնա»․ «Հրապարակ»

09:55, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավորին ասել են՝ «դիմումդ գրի, գնա»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգից հերթական հեռացողը կարող է լինել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը։ Նրա գլխին «սև, մութ» ամպեր են կուտակվել, բազմաթիվ դրվագներով դժգոհություններ կան։ Ընդ որում՝ դրանք հասել են այն մակարդակին, որ ղեկավարությունը Մելքումյանին ասել է՝ «դիմումդ գրի, գնա», վերջինս էլ «բյուլետեն» է վերցրել։ Ապա թեև վերադարձել է աշխատանքի, սակայն նրա գլխին կուտակված ամպերը չեն ցրվել: Եթե ոչ պաշտոնանկություն, ապա գոնե Արդարադատության խորհրդում նրա վերաբերյալ քննարկում կլինի: Նշենք, որ Ա․ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու»։
     Մանրամասները՝ թերթի համարում։

5723 | 0
Facebook