Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մոտ 200 մլն ընտրողների անձնական տվյալներ հայտնվել են համացանցում

11:15, երեքշաբթի, 20 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ-ում մոտ 200 մլն ընտրողների անձնական տվյալներ հայտնվել են համացանցում
     Deep Root Analytics ընկերությունը սխալմամբ համացանցում է տեղադրել ամերիկացի 198 մլն ընտրողներ անձնական տվյալները, հայտնում է The Нill-ը։
     «Մենք պատասխանատվությունը մեզ վրան ենք վերցնում ստեղծված իրավիճակի համար»,- նշված է ընկերության հայտարարության տեքստում։ Տվյալների արտահոսքը նկատել է անվտանգության հարցերով մասնագիտացված UpGuard ընկերությունը։ Դրանից հետո տվյալների բազայում գաղտնաբառ է դրվել։
     Նշենք, որ ընտրողների տվյալները հասանելի են եղել մոտ երկու շաբաթ։
10814 | 0
Facebook