Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ում է պատկանում Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին վեր խոյացող շքեղ կառույցը. «Հրապարակ»

09:50, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
Ում է պատկանում Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի առանձնատան կողքին վեր խոյացող շքեղ կառույցը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։
     Մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե ում է պատկանում նորակառույցը, մեզ պատասխանել են․ «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500.0 քմ և 1800.0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին և Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են․ «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի․․․ տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, և դրանց հիման վրա տրված․․․ շինթույլտվությունները»։
     Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդիների մասին է։ Վահան Հարությունյանը նաև ԱԺ պատգամավոր է»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

6478 | 3
Facebook